Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու. Վահագն Հովակիմյան

Հունվարի 25-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու այլեւս:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հավելել է, որ ընդդիմության մեկնաբանությունները կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ նույնական են. «Կամ դրանք որակվում են քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածն ինչ-որ առողջական խնդիրներ ունի ու այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում ու փորձում խափանման միջոցները փոխել»: