Արթուր Վանեցյանն ԱԱԾ էր հրավիրվել որպես վկա․ մամուլի քարտուղար․ Factor.am

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն այսօր Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ Վանեցյանը նախկին աշխատավայր էր հրավիրվել որպես վկա․

«Այն քրեական գործը, որի շրջանակներում ԱԱԾ էր հրավիրվել Արթուր Վանեցյանը, որևէ առնչություն չունի նախկինում նրան առաջադրված մեղադրանքների հետ։ Այս անգամ նա վկայի կարգավիճակում էր և արդեն դուրս է եկել հարցաքննությունից»,- նշեց Հակոբյանը։

Թե որ քրեական գործով էր Վանեցյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում՝ Հակոբյանը չմանրամասնեց։ Factor.am-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ ԱԱԾ մամուլի ծառայությունից, սակայն, ինչպես միշտ, մեր զանգերն անպատասխան մնացին։