Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Վանաձորի արհեստական լճից

Հունիսի 28-ին, ժամը 12:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի արհեստական լճերից մեկում դի է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 1/1 հասցեի հարևանությամբ գտնվող արհեստական լճից։