Facebook-ը փոխում է անվանումը․ այն այսուհետեւ կկոչվի Meta

Ամերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը։ Այսուհետեւ այն կոչվելու է «Meta»։

Այդ մասին քիչ առաջ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ուղիղ եթերում։

«Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ այժմ մեր ընկերությունը կոչվում է Meta», – ասել է նա: