Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պարզաբանումը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

Ի պատասխան ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի մասին Biayna Mahari ֆեյսբուքյան օգտատիրոջ երեկվա գրառմանը, հայտնում ենք, որ Biayna Mahari-ն միջադեպից հետո իր բողոքն է ներկայացրել ՈՒԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանին, ինչից հետո կենտրոնում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր քայլերը։

Վերակենդանացման բաժանմունքի չորս աշխատակիցներից պահանջվել է գրավոր բացատրագիր, և չնայած որ աշխատակիցները իրենց բացատրագրերում հերքել են օգտատիրոջ պնդումները, ստացել են գրավոր նկատողություն բողոքող կողմի կարծիքի հիմքով։

Աշխատակիցներից մեկն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ինչպես նաև աշխատանքի է ընդունվել նոր ավագ ռեանիմոտոլոգ, որը պետք է ավելի արդյունավետ վերահսկի կարգապահությունը բաժանմունքում։

Եվս մեկ անգամ հայցում ենք Biayna Mahari-ի և նրա ընտանիքի անդամների ներողամտությունը, և հայտնում ենք մեր ցավակցությունը իրենց կորստի կապակցությամբ և վստահեցնում, որ կենտրոնի տնօրինությունը ամենօրյա ռեժիմով ջանքեր է գործադրում ՈՒԱԿ-ում բուժօգնության որակը, ինչպես նաև բուժաշխատողների բարեվարքության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: