Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են Կամբոջայում

Կամբոջայում ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում և ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Նախարարներն անդրադարձել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցին:

Տեքստի մեջ բայց դիր
Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։