ԱՄՆ-ում հազվադեպ հանդիպող ջրծաղիկի դեպք է հայնտաբերվել․կա 200 կոնտակտավոր.Factor

ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են փնտրել 27 տարբեր նահանգներից ավելի քան 200 մարդու, ովքեր, հնարավոր է, կոնտակտ են ունեցել հազվադեպ հանդիպող ջրծաղիկով՝ կապիկների ջրծաղիկով հիվանդի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հուլիսի սկզբին այս հիվանդությամբ վարակված Տեխասի բնակիչը Նիգերիայից վերադարձել է Տեխաս։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ սա ԱՄՆ-ում կապիկների ջրծաղիկի առաջին դեպքն է եղել 2003 թվականից։

Ժամանակ առ ժամանակ կապիկների ջրծաղիկ է գրանցվում Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայի հեռավոր բնակավայրերում՝ անձրևային տրոպիկական անտառների մոտերքում։

ԱՄՆ-ում հայտնաբերված հիվանդը կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում, իսկ  երկրում դեռևս չեն գրանցվել կապիկների ջրծաղիկի այլ դեպքեր։

ԱՄՆ-ի առողջապահության դեպարտամենտի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն այժմ կապվում է երկու թռիչքների ուղևորների հետ, որոնք հուլիսի 9-ին Նիգերիայից թռչել են վարակված տղամարդու հետ։

Լագոս քաղաքից նա նախ հասել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք, իսկ հետո՝ Ատլանտայից մեկնել Թեքսաս նահանգի Դալաս քաղաք, որտեղ էլ նրան հոսպիտալացրել են։

Առողջապահական ոլորտի պատասխանատուների խոսքով՝ նրանք փորձում են գնահատել «հնարավոր ռիսկերը նրանց համար, ովքեր, հնարավոր է, սերտ շփվել են վարակված ուղևորի հետ»:

Բայց հիվանդության տարածման հավանականությունը ցածր է, քանի որ օդանավում բոլորը դիմակներ են կրել: «Բնակչության համար վտանգը մենք ցածր ենք համարում»,- BBC-ին ասել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի ներկայացուցիչը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: