Կորոնավիրուսի պատճառով ամենաբարձր մահացությունն արձանագրվում Է Բրազիլիայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում

 Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել Է 3 հազարը: Երկրը հայտվնել Է աշխարհում առաջին տեղում COVID-19-ից օրական մահացության գծով, այժմ երկրորդ տեղում Է ԱՄՆ-ը, որտեղ օրական մահանում Է շուրջ հազար մարդ: Մեքսիկայում նույնպես ամենաբարձր ցուցանիշներից մեկն Է. շուրջ 700 մահացու վախճան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենն աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով համավարակի ընթացքում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացել Է 2,72 միլիոն մարդ: ՏԱՍՍ-ը համեմատել Է կորոնավիրուսի պատճառով մահացության հետ կապված իրավիճակը տարբեր երկրներում:

Բրազիլիայում մահացությունն աճում Է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ, վերջին յոթ օրն այն բարձր Էր օրական 2,4 հազար մահացու վախճաններից, նախօրյակին արձանագրվել Էր ավելի քան 3,2 հազար մահացած: Մահերի ընդհանուր քանակով (298,6 հազար) Բրազիլիան աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը, իսկ 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 142 մահացու վախճան:

ԱՄՆ-ում օրական մահացության նվազում Է դիտվում: Հունվարի վերջին այն հասել Է առավելագույն ցուցանիշների՝ ավելի քան 4,5 հազար, այժմ երկրում միջին հաշով շուրջ հազար մարդ Է մահանում ամեն օր: Նահանգները գտնվում Է առաջին տեղում COVID-19-ից մահացածների թվով (543,8 հազար), 100 հազար բնակչից կորոնավիրուսի պատճառով մահանում Է 167 մարդ: Մեքսիկայում հունվարի վերջին – փետրվարի սկզբին մահացությունը 1,6 – 1,7 հազարից վերջին շաբաթը նվազել Է մինչեւ 600 – 700:

Մահացածների ընդհանուր քանակը հասել Է 199 հազարի, դա երրորդ ցուցանիշն Է աշխարհում: 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 153 մահ: Կոլումբիայում, Արգենտինայում եւ Պերուում կայուն կերպով արձանագրում են օրական 200-ից ակաս մահացու վախճան: Արեւմտյան Եվրոպայի երկրների թվում այժմ ամենաբարձր մահացությունն Իտալիայում Է (300 – 500 մահացած մեկ օրում), Ֆրանսիայում (150 – 300) եւ Գերմանիայում (200 – 250):

Սակայն այժմ այդ ցուցանիշներն զգալիորեն ցածր են, քան դեկտեմբեր – հունվարին, երբ դրանք հասնում Էին մինչեւ հազարի նշագիծը: Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում դիտվում Է մահացության կայուն նվազում օրական մինչեւ 100-ից պակաս մահացու վախճանի մակարդակ:

Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշները Լեհաստանում են (300 – 400 մահ մեկ օրում), Ուկրաինայում (300) եւ Չեխիայում (230 – 270): Այդ երկրներում մահացությունը հասել Է առավելագույնին: Ուկրաինայում անցած օրն արձանագրվել Է ամենաբարձր ցուցանիշը՝ 342 մահացու վախճան:

Հարաբերական արտահայտությամբ մահացությունն ամենից բարձր Է Չեխիայում, որտեղ 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 233 մահացու վախճան: Եվրոպայի երկրների մեծ մասում այդ ցուցանիշը կազմում Է 100-ից ավելի: Հնդկաստանում, որտեղ մեկ ամսվա ընթացքում արձանագրել են օրական 100 եւ պակաս մահ, ցուցանիշները կրկին բարձրացել են վեր եւ գերազանցել 200-ը:

Անցյալ տարվա սեպտեմբերին առավելակետում մեկ օրում մահացել Է հազարից ավելի մարդ: Համավարակի ժամանակ մահացածների ընդհանուր քանակով (160,4 հազար) Հնդկաստանն զբաղեցնում Է չորրորդ տեղը, ըստ որում 100 հազար բնակչին բաժին Է ընկնում ընդամենը 11 մահացու վախճան: Իրանում մարտի սկզբից կայունորեն արձանագրում են 100 մահից պակաս, ամենաբարձր մեծությունները եղել են նոյեմբերին, երբ օրական մահանում Էր շուրջ 500 մարդ:

Թուրքիայում մարտ ամսվա մեծ մասում մահացությունը պահպանվել Է 100-ից ցածր մակարդակում, սակայն վերջին օրերին ցուցանիշները գերազանցել են այդ նշագիծը: Ըստ որում դեկտեմբերյան առավելագույնները հասել են մինչեւ 250: Օրական 100-ից պակաս մահացու ելքի մակարդակ Է իջել ընթացիկ մահացությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հունվարին այն գերազանցել Էր 800-ը: