Գեղարքունիքում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:

«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։

Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,- նշված է գրառման մեջ։