Պլպլիկներ կախելու համար սկզբում շաղափում են արժեք ներկայացնող շենքի պատերը, փչացնում են դրանք, որ հետո այդ անցքերը լցոնեն. Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա Երեւանի քաղաքապետարանն է ասում․


«Հաշվի առնելով նշվածը՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով»։


Աներեւակայելի է ու ցնցող։ Պլպլիկներ կախելու համար սկզբում շաղափում են արժեք ներկայացնող ու գեղեցկագույն շենքի պատերը, փչացնում են դրանք, որ հետո այդ անցքերը լցոնեն»: