Ըստ Ադրբեջանի վարչապետի` Բաքուն «սատարում է Մոսկվայի առաջարկին» սահմանազատման վերաբերյալ

Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, այսօր հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը` հավելելով, թե «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքի»:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական լուծել սահմանագծերի հարցը: Դրա հետ կապված Ադրբեջանը սատարել է ռուսական կողմի առաջարկը՝ ադրբեջանա-հայկական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ», – նշել է այդ երկրի վարչապետը, հաղորդում է РИА Новости-ն: