Յուրի Դուդին և Եկատերինա Շուլմանին ՌԴ ԱՆ-ն ճանաչել է օտարերկրյա գործակալ

Ռուսաստանում օտարերկրյա գործակալների շարքը համալրել են վիդեոբլոգեր Յուրի Դուդը և քաղաքագետ Եկատերինա Շուլմանը, տեղեկացնում է «Դոյչե Վելե» լրատվամիջոցը:

Ըստ աղբյուրի, ցանկը ներկայացրել է ՌԴ արդարադատության նախարարությունը:

Օտարերկրյա գործակալների թվում են՝ Insider-ի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովը և ծաղրանկարիչ Սերգեյ Յոլկինը, լրագրող Կարեն Շաինյանը և այլք:

Ընդհանուր առմամբ, գործակալ համարվող լրագրողական գործունեություն իրականացնողների ցանկում 142 մարդ է ընդգրկվել: