2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում, կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն:

Մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջադրած գիտահետազոտական ծրագիրը, որը եզրափակիչ փուլում կգնահատի մասնագիտական հանձնաժողովը։

Այդ փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին. ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված, մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի, նոր և նախկինում չիրականացված։

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] հասցեին (հեռ.094-54-24-72)՝ վերնագրում նշելով դպրոցի համարը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է:

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։