Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի համար լրացուցիչ կհատկացվի 400 մլն դրամ

Կառավարությունն ընդունեց որոշում՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման, ևս 43 բնակավայրերի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գործադիրի համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր:

Սահմանամերձ այդ համայնքներին ևս ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Դրա համար պահանջվում է 400 միլիոն 205.8 հազար դրամ, որը գործադիրը կհատկացնի: