Երևանում կայանալիք ֆուտզալի ՉԼ 4-ի եզրափակիչի տոմսերի վաճառքը սկսված է

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը սկսված է:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Մայիսի 3-5-ը Երևանում կհյուրընկալվեն «Բարսա»-ն, «Բենֆիկա»-ն, «Սպորտինգ»-ը և «Պալմա Ֆուտզալ»-ը:

Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին:

«Բենֆիկա»- «Պալմա Ֆուտզալ»՝ 18:00

«Բարսա»-«Սպորտինգ»՝ 21:00

Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-3000 դրամ:

Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին:

Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-5000 դրամ:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերը վաճառքը` այստեղ: