Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», -նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: