460 հազար եվրո՝ Էդուարդ Ղազարյանի մանրաքանդակի համար /Տեսանյութ/

460 հազար եվրո՝ Էդուարդ Ղազարյանի մանրաքանդակի համար /Տեսանյութ/
460 հազար եվրո՝ Էդուարդ Ղազարյանի մանրաքանդակի համար /Տեսանյութ/

Հայ հանճարեղ մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանի «Անապատի քարավանը» կոչվող ոսկյա մանրաքանդակը Ֆրանսիայում Կաննի աճուրդում երեք օր առաջ վաճառվել է 460000 եվրոյով։ Քանդակը ստեղծվել է 1986թ-ին։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը՝ հայտնելով միայն, որ այն կմնա երկրում։ Այս մասին տեղեկացնում է a1plus.am-ը:
«Հիշեցնենք,որ աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ, այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը վախճանվել է այս գարնանը՝ ապրիլին՝ կյանքի 89-րդ տարում։
Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:

2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և պարգևատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով»,-նշում է աղբյուրը:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=SFrry-i8KpM