Չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել. Նինա Կարապետյանց. տեսանյութ. Factor.am

«Գիտեմ, որ պարբերաբար հանդիպումների ժամանակ Դատախազությունը, իրավապահ մարմինները մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են, ստում են, որովհետև այս գործերի մեծ մասը թերի բացահայտված է, կամ առհասարակ բացահայտված չեն իրական մեղավորները, և նաև սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ ու մահվան դեպքեր։

Կա ստանդարտ սցենար՝ ո՛չ Դատախազությունը, ո՛չ իրավապահ մարմինները տեղից չեն շարժվում։ Ինչո՞ւ որևէ մեկի հեռացման մասին, քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, մի խոսք անգամ չկա»,- այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա նամակ հանձնեց կառավարությանը, որով պահանջում է հանդիպում վարչապետի հետ՝ քննարկելու բանակում խաղաղ պայմաններում զոհերի առկայության հարցը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

Չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել. Կարապետյանց

Չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել. Կարապետյանց

Gepostet von Factor TV am Montag, 17. Februar 2020