Լույս է տեսել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գիրքը, որի նպատակն է բարոյագիտության և աստվածաբանության լույսի ներքո ուսումնասիրել ՀՀ առողջապահական համակարգը

Լույս է տեսել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ․ Պատմական, սոցիալական, բարոյագիտական և աստվածաբանական հայացքը. անցյալը, ներկան և հեռանկարը» գիրքը, որը հանդիսանում է Սրբազանի թեկնածուական թեզը (MA)՝ գրված 2012թ. Մոնրեալի Concordia համալսարանում։

Աշխատության նպատակն է բարոյագիտության և աստվածաբանության լույսի ներքո ուսումնասիրել ՀՀ առողջապահական համակարգը, վերլուծել և քննել պատմական ակունքները, անդրադառնալ բարոյագիտության և աստվածաբանության նպաստին, ներկայիս իրավիճակին և ապագայի հեռանկարին: