ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1191,3 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 181 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: