Հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը

Հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը
Հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը

Սեպտեմբերի 30-ին, հանկարծամահ է եղել  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ակտիվ հասարակական գործիչ Ամալյա Կոստանյանը:
Կոստանյանը հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներից էր, համարձակ եւ սկզբունքային իրավապաշտպան:
Նա 2000թ-ին համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է ՙ«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:

Ա. Կոստանյանը ծնվել է 1960թ. մարտի 10-ին, Երևանում: 1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: 2000թ. միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանում:

© Medialab.am