Արցախում թեստավորված 33 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել:

Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։

Նշվում է, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել է 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։