ԱԱԾ-ն հայտնում է «Սասունցի Դավիթ» կայարանում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումների իրականացման մասին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ինհակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանիմետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաևԵրևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ԱԱԾ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետիշրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվելԵրևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժականմիջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրներըհամարվել են լուծված:

Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների  կողմիցիրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվելբացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն ևուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանցհսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահմարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։