Creative Armenia-ն հայտարարում է 18 «Կայծ» դրամաշնորհների մրցանակակիրներին

Creative Armenia-ն հպարտ է հայտարարել «Կայծ» դրամաշնորհների նոր ալիքի մրցանակակիրներին՝ ռազմավարական դրամաշնորհներ հզոր, պրակտիկ և ազդեցիկ ստեղծարար նախագծերի համար։ Հայտարարությունը տեղի ունեցավ մասին «Creative Armenia Week» մեկշաբաթյա արվեստի գագաթնաժողովի առաջին օրը, որին մասնակցում էին Սերժ Թանկյանը, Էրիկ Բոգոսյանը, և մի շարք մշակութային ակնառու գործիչներ և աստղեր։ 

««Կայծ» դրամաշնորհների այս տասնութ մրցանակակիրները հայ մշակույթի ամենապայծառ ներկայացուցիչներից են», – ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Մենք հպարտ ենք աջակցել այս արվեստագետներին մինչ նրանք համաշխարհային բեմ են հասցնում իրենց տեսլականը»։ 

2021թ.-ի «Կայծ» դրամաշնորհների մրցանակակիրներն են.

Անի Թաթինցյանը՝ Արցախի կին մարտիկներին նվիրված իր վավերագրական ֆիլմի համար։

Սուրեն Թադևոսյանը՝ իր «Ռենտգեն Երևան» ֆոտոշարքի համար, որն ուսումնասիրում է Երևանի պատերի, դռների և ենթակառուցվածքների ետևում գտնվող գաղտնի կյանքերը։  

Օֆելյա Հարությունյանը՝ իր «It Takes a Village…» ֆիլմի համար, որը պատկերում է տղամարդկանց բացակայութամբ հայկական գյուղում ապրող կանանց կյանքը։

Վրեժ Քասունին՝ արցախյան պատերազմի մասին իր «Խրամատ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։ 

Արեգ Բալայանը՝ Շուշի քաղաքի մասին իր ֆոտոշարքի համար։ 

Նաիրի Աբրահամյանը՝ իր «Aftermath» բանաստեղծական գրքի համար, որտեղ յուրաքանչյուր բանաստեղծություն խորասուզվում է պատերազմի անորոշության և դրա հետևանքների մեջ։

Բրայան Փոստալյանը՝ «New Societies» թատերական ներկայացման համար, որում միաձուլվում են սեղանի ռազմավարական խաղերը և թատերական պատումը։ 

Ալեքսանդր Իրադյանը՝ իր «Grounded» մուլտիմեդիա երաժշտական ներկայացման համար։ 

Սևանա Չակերյանը՝ Գոռ Թադևոսյանի հետ համատեղ JINJ երաժշտական խումբը գործարկելու և քաղաքային ռիթմերը հայկական ժողովրդական մեղեդիների հետ համատեղելու համար։

Վահագն Խաչատրյանը՝ իր «Exchange» ֆիլմի համար, որում բացահայտվում է արցախյան պատերազմի ժամանակ տեղահանումների պատմությունները։ 

Դավիթ Ներսիսյանը՝ կույր մարդկանց կյանքի գույները բացահայտող ֆոտոշարքի համար։

Արմեն Հովսեփյանը՝ հին հայկական երաժշտական ժառանգությունը գտնելու և փաստագրելու համար։ 

Անահիտ Ղազարյանը՝ տաղանդավոր հայ լուսանկարիչ Մարիամ Շահինյանի կյանքն ու աշխատանքը ներկայացնելու համար։ 

Տիգրան Ներսիսյանը՝ իր հայրենի Աշտարակ քաղաքի աշխույժ կյանքի և մշակութային ժառանգության մասին վավերագրական կինոնկարի համար։ 

Եվա Մուրադյանը՝ Երևանի արվարձանների մասին իր ֆոտոշարքի համար, որում պատկերելու է առասպելներով և կյանքով լի քաղաքային տեսարանները։ 

Անդրանիկ Բերբերյանը ՝ իր առաջատար «Samuum» նվագախմբի երաժշտական նախաձեռնության համար։ 

Լարա Սարգսյանն ու Լեւոն Քաֆաֆյանը՝ զուգահեռ իրականության մեջ հայկական պատմությունը ձայնի ու հյուսքի միջոցով պատմելու համար։ 

Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հաղորդագրությունից։