Արա Այվազյանը կարճատև աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր կարճատև աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Նշվում է, որ համաձայնեցվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում աշխատանքային պլանները: