Ակնկալում եմ,որ բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.

«Սոցիալական մեդիայից տեղեկացա, որ այսօր հարձակում է տեղի ունեցել Արթուր Չախոյանի վրա, ով վերջին շրջանում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։

Հարձակման մասնակիցներից մեկը կարծես թե տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանությանը։

Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն։

Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը, ինչքան էլ՝ դրանք մեզ դուր գան կամ չգան, ժողովրդավարական և թափանցիկ կառավարման տարրերից են և պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»։