Ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյի թվիթերյան գրառումը․

«Ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նախքան ժամանելս Փարիզում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ, այնուհետև Երևանի հուշահամալիրում:

Այս շատ հուզիչ հուշահամալիր այցելելն էական նշանակություն ունի Հայաստանի անցյալն ու ներկան հասկանալու համար:

Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս հիշողության պարտքին: 2019 թ-ին Հանրապետության Նախագահը ցանկացավ ապրիլի 24-ը դարձնել Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր»: