Կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը հասել են 3,831-ի

Coronavirus COVID-19- ը տարածված է աշխարհի 109 երկրներում:

Կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը հասել են 3,831-ի:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 110,288-ը: Հիվանդությունից բուժվել է 62,393 մարդ:

Ամենից շատ հիվանդության դեպքեր գրանցվել են Չինաստանում ՝ 80,738: Երկրորդ տեղում է Հարավային Կորեան՝ 7,478, հարևան Իրանում գրանցվել է 7,375 դեպք, որից 622-ը բուժվել են մինչ այս պահը: Իրանում կորոնավիրուսից մահացել է 194 մարդ:

Իտալիայում հիվանդության դեպքերը կազմել են 7,375-ը, որոնցից 366 մարդ մահացել է:

Հայաստանում կա 1 գրանցված դեպք:

Թվերը ներկայացված են՝ ըստ worldometers.info-ի: