Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում․ ՀՅԴ անդամ

Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման»  համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօրվա հավաքն ավարտվում է, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը և գիշերելու է հրապարակում։

Նրա ներկայացմամբ, վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» պետք է հասկանան, որ իրենց պահանջները անպատասխան են մնացել, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա է։