Ապաշրջափակման կամ սահմանների բացման հարցը քննարկելիս առավել հետաքրքրության են արժանանում հարևան երկու երկրների հետ նոր հնարավորությունների հանգամանքը: Երրորդ երկրների հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունների պոտենցիալը կամ զարգացման հնարավորությունները կամ անտեսվում են կամ էլ պարզապես չեն կարևորվում:
Որպես այդպիսի հնարավոր այլընտրանք կարող է դառնալ Միջին Ասիական տարածաշրջանը, որը ներկայացնող նախկին Խորհրդային Միության երկրների հետ մեր երկիրն անկախության տարիներին տարբեր մակարդակի հարաբերություններ է հաստատել:
Քաղաքական գործոնի դերը չնեսամեցնելով, անդրադառնանք տնտեսական հարաբերություններին: Փաստ է, որ անցած երեսուն տարիներին տնտեսական կապերը երկուստեք նշանակալի դեր չեն ունեցել: Դրա ապացույցը մեր երեկրների արտաքին առևտրաշրջանառության տվյլաներն են (տես նկար 1, նկար 2): Սա պայմանավորված է եղել, և մեր երկրների տնտեսությունների կառուցվածքով, և տարբեր երկրների քաղաքական շեշտադրումներով, և իհարկե նաև ընդհանուր սահման չունենալու հանգամանքով, այդ սահմաններին հասնելու արդյունավետ տրանսպորտային կապի բացակայությամբ՝ պայմանավորված փակ սահմաններով:
ՀՀ-ի զարգացման հնարավորությունները գնահատելիս առավել կարևորություն է ստանում այլընտրանքային տրանսպորտային, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների գոյությունը: Հնարավորությունների մասին խոսելիս շատ հաճախ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ այլընտրանքի բացակայությունն ինքն արդեն նվազեցնում է կամ բացառում է տնտեսության նոր բնագավառների զարգացումը:
Եթե այսօր մենք չեն կարող մեծացնել Միջին Ասիա կամ այլ երկրներ կամ տարածաշրջան ապրանքներ կամ ծառայություններ արատահանման ծավալները, ապա ապաշրջափակման դեպքում այդ խնդիրն այլ լուծում կստանա, կարող է գրավիչ լինել ու տնտեսապես ավելի արդյունավետ, քան գործողները:
Օրինակներից ամենացայտունը Լարսի անցակետն է կամ Փոթի-Բաթումի ծովային փոխադրումների երթուղին: Հեռանկարի առումով, այն ինչ կարող է արտահանվել այս պահին չի կարող կարևոր փաստարկ լինել ապաշրջափակման անհրաժեշտությունը հիմնավորելիս, ավելի կարևոր է արտահանողներին այլընտրանք առաջարկելը, նոր պայմանները ստեղծելը:
Ոչ պակաս կարևոր է հարցը դիտարկել ոչ միայն պարզապես հայաստանյան գործարար շրջանակնների խնդիրները լուծելը, ինչքան տարանցիկ կամ որպես խաչմերուկ դառնալու հանգամանքը, այդ թվում Միջինասիական երկրներին փորձելով մասնակից դառնալ նման նախագծերին: Այն ինչ գործել էր դարեր առաջ որպես Արևելք-Արևմուտք կապող ճանապարհ կարող է իր գոյության անհրաժեշտությունն ապացուցել նաև այժմ:
Վերը ներկայացված գաղափարներն իրականություն դառնալու ռեալ հիմքեր ունեն, որի պարտադիր պայմաններից է Հայաստանի Հանրապետության սահմանների բացումը, ապաշրջափակումը: Իհարկե ոչ ոք չի կարող հերքել, որ կոմունիկացիան տալն արժեք ու գին ունի, այսինքն՝ դրա դիմաց պետք է պահանջներ դնել, օգուտ ստանալու ակնկալիք ունենալ։
Այլ կերպ չի էլ կարող լինել: Սակայն չպետք է մոռանալ մեկ այլ հանգամանք ևս: Անցած տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով չլուծելով ապաշրջափակման խնդիրը, մենք աստիճանաբար կորցրեցինք և կարող ընդհանրապես զրկվենք մեր այլընտրանք լինելու ներուժից:
Այսպես, երեսուն տարվա ընթացքում Հայաստանը հյուսիսից շրջանցող ճանապարհ միշտ եղել է՝ Ադրբեջանից ուղիղ Վրաստան։ Հետագայում արևմուտքից շրջանցող ճանապարհը կառուցվեց՝ Կարսից Ախարքալակով ուղիղ դեպի Վրաստան, Կասպից ծովի ափով դեպի Իրան գնացող երկաթգիծը կառուցվեց, հիմա շահագործման է հանձնվում, հետևաբար՝ արևելքից էլ Հայաստանը շրջանցվեց; Այսօր դեռևս հնարավորություն կա ապաշրջափակման արդյունքում հարավը դարձնել տարանցիկ-խաչմեկուրային ճանապարհ, որից օգտվողների ցանկում կլինեն նաև Միջին Ասիական տարածաշրջանի երկրները:
Նկար 1
ՀՀ – Միջին Ասիական երկրներ արտահնման ծավալները 2001-2019թթ. (մլն. ԱՄՆ դոլար)

Նկար 2
ՀՀ – Միջին Ասիական երկրներ ներկրման ծավալները 2001-2019թթ. (մլն. ԱՄՆ դոլար)

Պատասխանատու խմբագիր՝ Վահրամ Թոքմաջյան

















