Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կկազմակերպվի եռօրյա դասընթաց

Արտակարգ իրավիճակների նախարարության Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կազմակերպվելու է «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով դասընթաց:

Այսօր ԱԻ նախարարության պատասխանատու պաշտոնյաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են եռօրյա դասընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր:

Ողջունելով համագործակցության ձևաչափը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը վստահություն է հայտնել, որ տեսական և գործնական պարապմունքների արդյունքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։