Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ առաջադրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

ԱԺ փոխնախագահի ձախողված ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը երկրորդ անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Պարզվել էր, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը՝ Դավիթ Սեդրակյանը չի մասնակցել ԱԺ փոխնախագահի քվեարկությանը:

Նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խոստացել էր ապահովել անհրաժեշտ քանակով կողմ ձայներ՝ Իշխան Սաղաթելյանին ընտրելու համար:

Իշխան Սաղաթելյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին, ասաց, որ վերահաստատում է իր նախկին ելույթում հնչեցրած մոտեցումները: