Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սև անգղ (Aegypius monachus)՝

  • գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ.
  • ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ.
  • թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։

«Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»,- ասված է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։