Հրդեհ` Տավրոս գյուղում. այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավրոս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ), մոտ 200 հակ անասնակեր և 0․5 խմ վառելափայտ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։