Reuters․ Իրանի՝ պատերազմը դադարեցնելու վերանայված առաջարկը փոխանցվել է ԱՄՆ-ին

TOPSHOT – A man stands with an Iranian national flag along an intersection at Valiasr Square in Tehran on April 6, 2026. Israeli strikes killed the intelligence chief of Iran’s Revolutionary Guards, as the Islamic republic on April 6 defied threats from the US President to devastate civilian infrastructure if it does not reopen the Strait of Hormuz. (Photo by ATTA KENARE / AFP via Getty Images) /

Պակիստանը Միացյալ Նահանգներին փոխանցել է Իրանի կողմից վերանայված առաջարկը՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Reuters-ին հայտնել է պակիստանյան աղբյուրը։

«Մենք շատ ժամանակ չունենք», – նշել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր կլինի հաղթահարել առկա տարաձայնությունները։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ «շարունակաբար փոխում են իրենց դիրքորոշումները»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունները շարունակվում են։

Բաղային նշել է, որ այս փուլում Իրանը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա։ Նրա խոսքով՝ Թեհրանի հիմնական պահանջներից են Իրանի ակտիվների ապասառեցումն ու պատժամիջոցների վերացումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին կոչ է արել Իրանին «արագ գործել»՝ հակառակ դեպքում սպառնալով ծանր հետևանքներով։