Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

Իսպանիայի Կատալոնիա շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են տեղի իշխանությունները։

Կատալոնիայի իշխանությունները եղանակային վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել և բնակիչներին հորդորել մնալ տներում՝ տարածաշրջանին մոտեցող փոթորկի և նոր հորդառատ տեղումների վտանգի պատճառով։

Հոկտեմբերի 3-ից շարունակվող անձրևների հետևանքով Բարսելոնայի մերձակայքում գտնվող Բելվիտչ և Կոռնելիա քաղաքներում տներ են հեղեղվել, բազմաթիվ ավտոմեքենաներ հայտնվել են ջրի տակ։

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Բարսելոնայի օդանավակայանում մի շարք չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են։ Խափանվել է նաև տեղական գնացքների երթևեկությունը։

Տարածաշրջանում խանութները փակվել են նախատեսվածից շուտ, իսկ մի շարք ֆուտբոլային հանդիպումներ չեղարկվել են։