«Չկա էն մարդը, որն էսօր կկանգնի, կասի՝ Նիկոլը չի, ես եմ»․ Արամ Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. Տեսանյութ

«Չկա էն մարդը, որն էսօր կկանգնի, կասի՝ Նիկոլը չի, ես եմ»․ Արամ Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. Տեսանյութ
«Չկա էն մարդը, որն էսօր կկանգնի, կասի՝ Նիկոլը չի, ես եմ»․ Արամ Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. Տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անցնող տարին քաղաքական առումով, չնայած թերացումներին, դրական բնորոշեց:

«Դրականն այն է, որ արդար ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական ուժ կա, որն առ այսօր վայելում է ժողովրդի վստահությունը։ Քաղաքական ուժը, որը եկել է իշխանության, անկախ իր թերություններից, կարողանում է այդ վստահությունն իր հանդեպ առ այսօր պահել։ Դա այդքան էլ հեշտ խնդիր չէ, և դրան քաղաքական առումով շատ դրական եմ վերաբերվում»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով. «Հանրությունը մի տարի առաջ է այդ ուժին ընտրել ու չի ընդունելու, որ սխալ ընտրություն է արել։ Երկրորդ՝ կատաստրոֆիկ վատ կլինի, եթե ինքը հիմա արդեն համարի, որ սխալ է ընտրել, որովհետև հանրությունը մտածելու է, որ այլևս որևէ կերպ մեր երկրում փոփոխությունների հասնել հնարավոր չէ, բոլորն էլ նույնն են»։ Առկա իրավիճակի իր վերլուծությունը հետևյալն է. «Եղել է հեղափոխություն, փոխվել են մարդիկ, բայց համակարգերը չեն փոխվել։

Համակարգը չի փոխվել։ Փոխվել է Սերժ Սարսգյանը՝ Նիկոլ Փաշինյանով, որը նոր մարդ է՝ ընդդիմադիր նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, բայց Նիկոլ Փաշինյանն աշխատում է նույն համակարգով ու նույն մեխանիզմով, ինչ Սերժ Սարգսյանը, նույն Սահմանադրությամբ»։ Ըստ Սարգսյանի՝ ՀՀ նոր իշխանությունները, քանի որ օգտագործում են հին մեխանիզմները, նմանվում են հնին. «Ա՛յ, սրա դեմ է, որ պիտի պայքարել՝ իշխանությանը քննադատելով»: ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե իրենք պատրաստվում են 2020 թվականին արտահերթ ընտրությունների։ Հարցին՝ նման օրակարգ տեսնո՞ւմ է և որտե՞ղ կհայտնվի ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների դեպքում, Սարգսյանը պատասխանեց, որ եթե աշխարհաքաղաքական ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, արտահերթ ընտրություններ չեն լինի։

Արտահերթ ընտրությունները ձեռնտու են գործող իշխանությանը։ Էլի ինքն է լինելու մեծամասնություն, էլի ինքն է լինելու վարչապետը, ունենալու է շատ ավելի պրոֆեսիոնալ կադրեր իր կողքին, շատ ավելի պրոֆեսիոնալ խորհրդարան»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով. «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման վերջին տարում գնա արտահերթ ընտրությունների»։ Արամ Սարգսյանը չի բացառում նաև, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնա Սահմանադրական փոփոխություններից հետո, վերադառնա կիսանախագահական համակարգի: «Արտահերթ ընտրությունը ձեռնտու կլինի իշխանությանը, որովհետև չկա այն մարդը, որն էսօր կկանգնի, կասի՝ Նիկոլը չի, ես եմ»,- նշեց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ անկախ նրանից, թե ՔՊ-ի վարկանիշը որքան կլինի, «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 55% է լինելու ու նորից ինքն է ընտրվելու»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։