Հաստատվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: 

Ըստ որոշման՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, հանձնաժողովի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանը: