Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Մկրտչյանին հետ կանչել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: