«Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին 17:00-ից դադարեցնել բողոքի գործողությունները»․ Իշխան Սաղաթելյան

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին։

Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին 17:00 ից դադարեցնել բողոքի գործողությունները։

Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները:»