Նյու Յորքն ազգային գվարդիայի զինծառայողներ է ուղարկում Վաշինգտոն

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ազգային գվարդիայի հազար զինվորական է ուղարկում մայրաքաղաք: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ զինվորականների խումբը Վաշինգտոնոմ կգտնվի մինչև երկու շաբաթ, որպեսզի օգնի և նպաստի նախագահական իշխանության խաղաղ փոխանցմանը: Նահանգապետը հայտնել է, որ Նյու Յորքը պատրաստ է իր աջակցությունը հայտնել այն հարցում, որ Ամերիկայի ժողովրդի կամքն իրացվի անվտանգ ճանապարհով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

ԱՄՆ Կնոգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշբաթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որը կայացել էր նոյեմբերի 3-ին: