Խորհրդարանում Տիգրան Կարապետյանին փոխարինեց Աննա Գրիգորյանը

Այսօր Ազգային ժողովի 6-րդ գումարման նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Իմ քայլը խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որը Աննա Գրիգորյանն է։

ԱԺ ամբիոնին մոտեցած Աննա Գրիգորյանը երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները:

Հիշեցնենք՝ մինչև մանդատը վերցնելը Գրիգորյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս Իմ քայլը խմբակցությունից և խորհրդարանում գործելու է անկախ պատգամավորի կարգավիճակով։