ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանական բնագավառում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։