Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքի շրջանում, որից ոչ հեռու գտնվում է Էրջիես լեռնադահուկային հանգստավայրը:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: