Արթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»

Արթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»
Արթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք կեղծ հասարակական շարժումների` «Միասին», «Հայոց արծիվներ» եւ այլն, թիվն ավելացել է, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար»,- այսօր Մեդիա կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ փոխնախագահ Սոնա Այվազյանը: Ըստ նրա. «Մենք իշխանությունների առաջ մի շարք հարցեր ենք բարձրացնում, որպեսզի նրանք լուծեն դրանք, բայց իշխանությունն այդ կեղծ շարժումներով փորձում է պայքարել մեր դեմ»:

Սոնա Այվազյանը եւ քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներ հավաքվել էին` խոսելու, թե ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում որքանո՞վ են ընդգրկված հասարակայնությանը հուզող բնապահպանական, քաղաքաշինական, բանակի խնդիրներին վերաբերող հարցերը: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը հիշեցնելով բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների դեպքերը՝ թվարկեց, թե այսօր ծառայության ընթացքում զինվորներն առողջության, կյանքի ինչպիսի անվերադարձ կորուստներ են ունենում: Անբավարար առողջական վիճակով բանակ զորակոչվելն, ըստ պարոն Սաքունցի, նույնպես այդ շարքից է: Ա. Սաքունցի խոսքերով, «Հայոց արծիվները» բոլոր մարզերում գրասենյակներ ունեն, այդ ի՞նչ միջոցներով են նրանք գոյատեւում, պարզ չէ՞, որ պետական, տարեկան 10-12 միլիոն է նրանց վրա ծախսվում»: Ա. Սաքունցի մեկնաբանությունները` տեսանյութում. Սոնա Այվազյանը կասկածի տակ դրեց ՀՀ նախագահի թկնածու Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստան» կարգախոսի իրական լինելը: Ըստ նրա` «Քանի որ Հայաստանում հնարավոր չէ իշխանությունը փոխել ընտրությունների միջոցով, պետք է ուժեղացնել քաղաքացիական նախաձեռնությունները, որպեսզի նրանք պայքարեն այդ խնդիրների լուծման համար»: Մանրամասները` տեսանյութում`