Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. Սերժ Սարգսյան

Serzh Sargsyan and Artur Vanetsyan singed a memorandum on the formation of ‘I have honor’ coalition in ‘Tsirani’ Complex of Yerevan, Armenia

Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հայտարարել է, որ նորաստեղծ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ինքը չի լինելու: Բայց նաև շտապել է ընդգծել. «Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել»:

Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչու «Պատիվ ունեմ»-ի ցուցակում չկա և ինչո՞ւ ինքը չի ղեկավարում այդ ցուցակը.

«Տարրական քաղաքագիտությունը այդ մասին տարրական ճշմարտություն է ասում՝ նրանք, ովքեր գլխավորում են ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն, իսկ հայտնի է, որ ես հայտարարել եմ, որ ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ: Ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»:

Նշենք, որ այսօր «Հայրենիք» և Հանրապետական կուսակցությունները ստորագրել են «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը ձևավորելու մասին հուշագիր: Դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարելու է Արթուր Վանեցյանը: