Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի այսօր. Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ավարտվել է վաչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների հանդիպումը, որի քննարկան թեման Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցն էր:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով իր դիրքորոշումը այս խնդրի մասին:

«Որևիցե գաղտնի բան չկա, ինչ տեղի է ունեցել, դուք տեղյակ եք: Այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով, կիներկայացնի իր որոշման մասին: Սպասենք, տեսնեք»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ թե նախընտրական ժամանակահատվածում, թե դրանից հետո իշխանությունների կողմից մշտապես ասվել է հետևյալը՝ եթե կլինի 0.1 տոկոս կասկած, որ այդ հանքավայրի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, հանքը չի շահագործվի:

«Կա եզրակացություն, այդ եզրակացությունը կընդունվի ի գիտություն, և կառավարությունը կկայացնի իր որոշումը: Խնդիրն այն է՝ հանկարծ այնպես չլինի,որ մենք սխալվենք: Եթե կա անգամ փոքրիկ ռիսկ, Ամուլսարի հերն էլ շուն դռանա, էդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևոր ՀՀ անվտանգությունն է: Հիմա խոսք է գնում ինչ-որ ճնշումների մասին, մոռացեք դա այն կառավարությունը չէ, որի վրա միջազգային որևէ մարմին կարող է ճնշում գործադրել»,- նշեց Ալեն Սիմոնյանը: