Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու բակում տեղի կունենա Սուրբ Ծննդյան միջոցառում

«Սիրելի՛ արցախցիներ, Սուրբ Ծննդյան տոնին ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել ձեզ:

Այդ իսկ նպատակով հրավիրում ենք ձեզ Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀԱԵ Արցախի թեմի և «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից նախաձեռնված Սուրբ Ծննդյան միջոցառմանը։

Սպասում ենք ձեզ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու բակում»,- այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։