Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան։ Նրանք բոլորը գտնվում են բժշկական պատշաճ հսկողության տակ, զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում, մոբիլիզացված է մեր ամբողջ առողջապահական ռեսուրսը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան, կիրառելով ծանր հրետանային միջոցներ, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակվող գործողությունները։ Մեր զինված ուժերն այս պահին վարում են համառ ու հերոսական մարտեր։ Նոր կորուստների մասին արդեն պաշտոնապես հայտնվել է, լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են»,- հայտարարեց Հովհաննիսյանը։