Դեկտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
ԱԻՆ-ի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել 5 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:42-ին: Այրվել են արտահոսած գազը և բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված: